Բացառիկ մասնավոր ձևավորումներ` բնակարաններ, ամառանոցներ, առանձնատներ, ինչպես նաև հասարակական ձևավորումներ`գեղեցկության սրահներ, բուտիկներ, ակումբներ, խանութներ, գրասենյակներ, ռեստորաններ և սրճարաններ: Մատուցվում են նաև հետևյալ ծառայությունները` բնակարանների, ամառանոցների, ռեստորանների նախագծում, դիզայն և.ն.:
Նախագծային աշխատանքների ամբողջական նկարագիր.
1.Էսքիզային նախագիծ.
Մենք կարող ենք մեր Պատվիրատուին ըստ իր ցանկության առաջարկել ինտերիերի ձւավորման բազմապիսի լուծումներ` դասականից մինչև ավանգարդ:Եթե Պատվիրատուին անհրաժեշտ են միայն հետաքրքիր գաղափարներ առանց մանրակրկիտ գծագրերի, ապա կարելի է սահմանափակվել էսքիզային նախագծով, քանի որ գլխավորը ԳԱՂԱՓԱՐՆ է.
Էսքիզային նախագիծն իր մեջ ներառում է
- Տարածքի չափագրական գծագիր
- Տարածքի գոտիավորման նախագիծ
- Ոճային կոնցեպցիայի մշակում
- Վերապլանավորման նախագիծ (2-3 տարբերակներ)
- Տարածքի էքսպլիկացիա կահույքի տեղադրմամբ
- Գունային էսքիզներ (վիզուալացում)` 2-3 ոճային լուծումներով հիմնական տարածքի օրինակի վրա
Ամբողջական նախագիծն իրականացվում է 2 փուլով և իր մեջ ներառում է.
- Դիզայն-նախագիծ (ՃԼ մաս- Ճարտարապետական լուծումներ)
- Աշխատանքային նախագիծ (ՃՇ մաս- Ճարտարապետաշինարարական մաս)
2.Դիզայն-նախագիծ- Սա էսքիզի տեսքով թղթի վրա արտացոլված տարածքի արտաքին տեսքի փոփոխման գաղափարը չէ: Դիզայն-նախագիծը դա փաստաթղթերի ամբողջություն է, որը մշակվել է նախագծային աշխատանքների ընթացքում Տեխնիկական առաջադրանքին համապատասխան և այն ծավալով, որն անհրաժեշտ է օբյեկտում վերանորոգման-հարդարման աշխատանքների իրականացման համար: Ինտերիերի ոճի որոշում, հարդարման նախնական ամփոփագիր: Կահույքի, լուսամփոփների, սարքավորումների ընտրություն:
Ճարտարապետական լուծումներ- մաս ՃԼ
- Չափագրական նախագիծ
- Միջնորմների նախագիծ,տարածքի էքսպլիկացիա
- Կահույքի և սարքավորումների տեղադրման սխեմաներ
- Հատակների սխեմաներ ,հատակների հարդարման նախնական ամփոփագիր
- Առաստաղների սխեմաներ, առաստաղների հարդարման նախնական ամփոփագիր
- Առաստաղի և պատերի լուսամփոփների տեղադրման սխեմաներ
- Լուսամփոփների միացման և անջատիչների տեղադրման սխեմաներ
- Վարդակների տեղադրման սխեմաներ
- Ոչ ստանդարտ գեղարվեստա-դեկորատիվ տարրերի գաբարիտային գծագրեր
- Պատերի հարդարման ամփոփագիր
- Փռվածքներ
- Խոհանոցի բաղադրակազմում
- Հարդարման ամփոփագիր
3.Շինարարության կազմակերպում- սա կապալական և ենթակապալական շինարարական կազմակերպությունների ընտրությունն է: Նախագծի ողջ ընթացքում օբյեկտում տարվում է տեխնիկական և ճարտարապետական վերահսկողություն:
Տեխնիկական վերահսկողություն- սա շինարարական աշխատանքների որակի, շինանյութերի, տեխնոլոգիական գործընթացի վերահսկումն է շինարարության ողջ ընթացքում:
Հեղինակային ճարտարապետական վերահսկողություն- սա ճարտարապետի` օբյեկտ կատարած պլանային այցելությունն է (շաբաթական 1-2 անգամ շինաշխատանքների ողջ ընթացքում), որը նպատակ ունի ապահովել նախագծի ճիշտ իրականացումը, մտցնել համապատասխան ուղղումներ, լուծել նախագծի փաստաթղթերի հետ կապված հարցերը:
Ինտերիերի ստեղծում.Դեկորավորում- Իրականացվում է հարդարման աշխատանքներից հետո, որպես ինտերիերի ոճի ստեղծման եզրափակիչ փուլ: Մարդը չի կարեղ անտարբեր լինել շրջապատող իրային աշխարհին, այն միջավայրին, որում ապրում է:Մենք անընդհատ ձգտում ենք կատարելագործել մեր բնակավայրը, առաջ շարժվել, ստեղծել վառ, անհատական և հարմարավետ կենսատարածություն:
Դեկորատիվ ձևավորելով մեր բնակավայրը մենք ցանկանում ենք հասնել առավելագույն էսթետիկական արդյունքի: Ինտերիերի յուրաքանչյուր մասնիկ`կահույք, անկողնային պարագաներ, վարագույրներ, խալիներ, քանդակներ, ծաղիկներ, կտավներ, մեկ ստեղծագործության յուրօրինակ մասնիկներն են: Եվ ինչպես ցանկացած այլ գեղարվեստական ստեղծագործության մեջ, այնպես էլ արդի ինտերիերի արվեստում առկա են ոճեր, ուղղություններ, հեղինակային ձեռագիր: Դիզայները կօգնի ձեզ հասկանալ, ինչն է ավելի մոտ և հարազատ ձեզ;
Աշխատանքները, ժամանակահատվածը և գները
Ներքևում բերված աշխատանքների արժեքը միջինն է և կախված է աշխատանքների ծավալից, օբյեկտի բարդությունից և նախագծման խնդիրներից: Վերջնական պարունակությունը, աշխատանքների արժեքը և ժամանակահատվածը հստակեցվում են Պատվիրատուի հետ տեխնիկական առաջադրանքի հաստատումից հետո նախագծման բոլոր բաժինների համար:
Աշխատանքների տեսակերը Գինը ( հ.մ.) Ժամանակահատվածը
| Խորհրդատվություն | անվճար | |
| Էսքիզային նախագիծ (Կոնցեպցիա) | սկսած 15/մ2 | 10-ից 15 աշխ.օր |
| Դիզայն-նախագիծ (մաս ՃԼ, ՃՇ) | սկսած 50/մ2 | 40-ից 60 աշխ.օր |
| Տեխնիկական վերահսկում | սկսած ամսեկան 700 | Շինարարության ժամանակահատված |
| Հեղինակային ճարտ. վերահսկում | սկսած 70-ից մեկ այցելության համար | Շինարարության ժամանակահատված |
| Դեկորավորում | սկսած 100-ից մեկ այցելության համար | Հարդարման աշխատանքների ավարտման ժամանակահատվածը |
Նախագծի գինը
Նախագծի գինը կախված է 12 մ տարածքում հիմնական և լրացուցիչ աշխատանքների ծավալից և վերջնականապես որոշվում է տեխնիկական առաջադրանքի կազմումից հետո:
Պայմանականորեն կարելի է առանձնացնել դիզայնի բարդության 2 հիմնական կատեգորիաներ
- 1-ին կատեգորիա-տարածքի նախագիծ, որը չի պահանջում բարդ նախագծային, ոճային և տեխնոլոգիական լուծումներ (առանց բարդ վերանախագծման տիպային բնակարաններ,գրասենյակներ, ինչպես նաև խոշոր օբյեկտներ (սկսած 1000 մ2):
- 2-րդ կատեգորիա- տարածքի նախագիծ, որը պահանջում է ոչ ստանդարտ մոտեցումներ (ազատ պլանավորմամբ բնակարաններ, ամառանոցներ, սրճարաններ, ռեստորաններ, խանութներ, ադմինիստրատիվ տարածքներ և.ն.)
Նախագիծը կարող է իրականացվել կրճատված տեսքով` մեկ կամ մի քանի փուլերով:
Նախագծի արժեքը որոշվում է ամեն մի օբյեկտի համար անհատապես:
This page has the following sub pages.