Feeds:
Posts
Comments

Archive for the ‘Մեր մասին’ Category

Նվիրիր «Շունչը Հայաստանի»

Արվեստասեր քո բարեկամին կարող ես ուրախացնել` համակարգչից չհեռանալով:

Այցելելով «Շունչը Հայաստանի» ինտերնետային նախագիծ, այսինքն` օն-լայն վերնիսաժ` կարող ես ընտրել լավագույն նվերն եւ ուղարկել քո մտերիմին` առանց ժամանակ կորցնելու:  Առաքումն իրականացվում է անվճար:

Ընտրության հնարավորությունները մեծ են այս յուրօրինակ «ցուցահանդես-վաճառք» ինտերներտային նախագծում:

Կերպարվեստի նմուշների տեսականին օրեցօր համալրվում է հայ արվեստագետների նոր աշխատանքներով:

Ի դեպ,  այն արվեստագետները, ովքեր ցանկանում են իրենց աշխատանքներները ներկայացնել ու  վաճառել,  հնարավորություն ունեն դրանք տեղադրել  կայքում անվճար:

Հայկական այս վերնիսաժի նմուշները, իրենց գույներով գեղեցկացնելով ու հարստացնելով շրջակայքը, ձեր ինտերիերին կհաղորդեն Հայաստանի Շունչը:

«Շունչը Հայաստանի» աննախադեպ նախագիծը  առաջարկվում է «Ա1+»-ի կողմից և իրենից ներկայացնում  է  յուրօրինակ հայկական վերնիսաժ:

«Շունչը Հայաստանի»-ն իր մեջ ներառում է  գեղանկարչական, գրաֆիկական   մշտապես համալրվող տեսականի:

Բացառիկ այս նմուշները կայքում  ներկայացված են հեղինակների և սեփականատերերի հետ համագործակցության արդյունքում:

Յուրօրինակ այս նախագծի շնորհիվ  ընդլայնվում են հայ արվեստի ճանաչման շրջանակները` հնարավորություն ընձեռելով յուրաքանչյուրին ծանոթանալ կերպարվեստի ամենատարբեր  ստեղծագործությունների ու դրանց հեղինակներին:

Advertisements

Read Full Post »